Թուրքիան ունի իր «Լավ ոստիկան-վատ ոստիկան» տանդեմը Ադրբեջանի միջոցով:
ԱՄՆ-ն ունի իր «Լավ ոստիկան-վատ ոստիկան» տանդեմը Իսրայելի միջոցով:
Ռուսաստանը` չունի, Հնդկաստանը` չունի:
Չինաստանը կարող է ունենալ Պակիստանի միջոցով:
Ֆրանսիան` չունի:
Բրիտանիան` ունի ու հարց է, թե որ պահին որի միջոցով կգործի...
Ռուսաստանը ժամանակին կարող էր Հայաստանի հետ դառնալ այդպիսին, բայց ագահությունը կերավ ռազմավարական մտածողությունը:
Մի ժամանակ կար խոսակցություն, որ Հայաստանը պետք է դառնա Հարավային Կովկասի Իսրայելը Ռուսաստանի օժանդակությամբ, բայց ինչպես արդեն ասացի ագահությունը կուրացրեց նրանց:
Ո՞ր երկրներին կարելի է համարել ռազմավարական մտածողության տերություն, բնականաբար, այն երկրներին, որոնք ունեն երկարաժամկետ և լայնածավալ ազդեցության տարածման ու պաշտպանության ռազմավարական հնարավորություն։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ